Դեղաբույսով հնարավոր է բուժել իմպոտենցիան
Ուշադրության կենտրոնումՇվեդ գիտնականներն իրենց ուսումնասիրության տակ են վերցրել չափավոր էրեկտիլ դիսֆունկցիա ունեցող 119 տղամարդու: Խումբը բաժանվել է երկու մասի: Մեկն ընդունել է մարդարմատ դեղաբույսի (Женьшень - Panax L.) պտուղներ պարունակող դեղամիջոց, մյուսները՝ պլացեբոյի նույնական հաբեր:
8 շաբաթ անց հետազոտողները չափել են տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի ինդեքսը` ընդունված միջազգային նորմերին համապատասխան: Արդյունքները ցույց են տվել սեռական ֆունկցիայի ոչ մեծ, բայց զգալի բարելավում մարդարմատի պտուղներ պարունակող դեղամիջոց ընդունած տղամարդկանց շրջանում `պլացեբոյի նույնական հաբեր ընդունածների համեմատ: Իրենց եզրակացություններում գիտնականները նշում են. «Կորեական մարդարմատի պտուղների թուրմը բերում է սեռական գործառույթի բոլոր պարամետրերի բարելավման»:
Մարդարմատը պարունակում է բնական նյութեր, որոնք մեծացնում են անոթների և զարկերակների ճկունությունը, ընդ որում, նոթների հետ կապված խնդիրներն են տղամարդկանց սեռական գործառույթի վատացման պատճառը:
Անի Գևորգյան