Ինչպես բուժել ոտքի ներաճած եղունգը
LifeՀաճախ է պատահում, երբ ոտքի բթամատի եղունգը ներաճում է մարմնի մեջ:
Սա հիմնականում առաջանում է եղունգը սխալ կտրելուց:
Այդ երեւույթը տանջալից ցավ է պատճառում, որից խուսափելու համար խորհուրդ է տրվում քնելուց առաջ հիվանդ մատին ամրացնել կարագով լցված «մատնոց» (նապալեչնիկ), վրայից հագնել կիսագուլպա և թողնել մինչև առավոտ:
Այս բուժամիջոցը կրկնել 2-3 շաբաթ` անընդմեջ:
Ցավը հանդարտելուց հետո զգուշորեն բարձրացնել եղունգի ծայրը և տակը դնել մառլյայի փոքրիկ կտոր:
Եղունգի ներաճը մարմնի մեջ դադարեցնելու համար եղունգարմատից մինչև ծայրը խարտոցով ոչ շատ խորը ակոսներ բացել:
Մի քանի օր անց ցավը կդադարի և եղունգը կընդունի իր նորմալ դիրքը:
Հետագայում եղունգները կտրելիս` անկյուններին ձեռք չտալ: