Դատարանների բեռնաթափման հանձնարարական Կարապետյանից
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Սերժ Սարգսյանին ճանապարհելուց հետո կառավարության նիստին հանդես եկավ հանձնարարակններով: Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր դատարանների բեռնաթափման անհրաժեշտությանը:
«Դատարանների գործունեության վերաբերյալ մի շարք բողոքներ վերաբերում են դատական գործերի տևողությանը: Պետք է արձանագրել, որ դատական գործերի քննության երկար տևողությունը պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով»,-ասաց նա, հավելելով, որ 2016 թվականի ընթացքում դատարններում առկա է եղել 133 հազար քաղաքացիական գործեր:
«Դատարանների նման գերծանրաբեռվածությունը լորջ ռիսկեր է առաջացնում արդարադատության արդյունավետության և մատչելիության տեսակետից»,-ասաց նա և ելնելով վերոնշյալից և դատարանների բեռնաթափման անհրաժեշտությունից հանձնարարեց ՀՀ արդադատության նախարարին վերհանել առկա քաղաքացիական գործերի այն տեսակները, որոնք կազմում են գերակշիռ մասը և ներկայացնել համապատասխան առաջակություններ և անհրաժեշտության դեպքում հարցը քննարկել շահագրգիռ մարմինների հետ: