Ո՞րքանով է օրինական մահացած անձանց դիահերձարան տեղափոխելու համար վերցնել 5000 դրամ
BlogԷմիլ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Շտապ օգնության ծառայության պետ` Թագուհի Ստեփանյանը ասում է` որ շտապ օգնության ծառայության մեքենաներով մահացածներին տեղափոխման համար վերցված 5000-ական դրամները դա պետական վճարում է, իսկ այս դեպքում մի անհամեստ հարց`
Իսկ ինչո՞ւ համար այդ դեպքում քաղաքացիներին չեք տալիս վճարման անդորագրեր, կամ ՀԴՄ կտրոններ...
Փաստորեն այստեղից կարելի է եզրակացնել, որ այս ամենը ստվերային բիզնեսի մի ճյուղ է, որտեղի՞ց կիմանա պետությունը թե ինչքան գումարներ է ստանում <<Շտապ օգնության>> ծառայությունը և որքա՞նն է մուտքագրում պետական բյուջե։ Արդյո՞ք այստեղ չկան կոռուպցիոն ռիսկեր և եկամուտների թաքցնում, արդյո՞ք այս ամենը գրագիտության և պետության հանդեպ արհամարհական վերաբերմունքի պակասից չէ՞։
Եվ ի վերջո եթե՞ դա օրինական է` ապա ի՞նչ է պատահում այն մարդկանց հետ որոնք վճարունակ չեն կա՛մ էլ հանդիսանում միայնակ տարեցներ և չկա իրենց փոխարեն վճարում կատարող որևէ մեկը, նրանց թողնում ե՞ք տանը, որովհետև եթե դա օրենք է` ապա բոլորի համար, օրենքի առջև բոլորը հավասար են առանց խտրականությունների։
Եվ որպես վերջաբան` որքանո՞վ է բարոյական և իրավական տեսանկյունից ճիշտ երբ Ավանից-Մասիվ գնալու համար բոլոր բեռնատար մեքենաները մարդկանցից վերցնում են ընդամենը 1000-1200 դրամ, իսկ շտապ օգնության մեքենաները Ավանից-Մասիվի դիահերձարան մահացած անձանց տեղափոխման համար վերցնում է 5000 դրամ և այս <<Թալանը>> անվանում են` ՊԵՏԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄ։