Քայլի Ջեները նշանվել է ռեփեր Թրեւիս Սքոթի հետ
LifeԹեժ հունիս ստացվեց: Ռիհանան վայելում է Սաուդյան Արաբիայից միլիարդատեր Հասան Ջամիլի հետ սիրավեպը, իսկ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, կարծես, պատրաստվում է ամուսնանալ:
Ռեալիթի շոուի 19-ամյա աստղին Լոս Անջելեսում նկատել են նոր սիրեցյալի՝ 25-ամյա ռեփեր Թրեւիս Սքոթի հետ:
Զույգին նկատել են Plancha Tacos մեքսիկական ռեստորան գնալիս:
Կարծես արտասովոր ոչինչ չկա, բայց սիրահարների մատներին մատանի են տեսել: Լրագրողները եզրակացրել են, որ դրանք նշանադրության մատանիներ են ու շուտով սիրահարները կամուսնանան:
The Keeping Up With The Kardashians շոուի աստղն ու ռեփերն առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանել լուրը, բայց, ամենայն հավանականությամբ, հարսանիքը սարերի հետեւում չէ: