Մահացել է «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 29-ի վաղ առավոտյան, մահացել է ռուսական հայտնի «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը: Այդ մասին հայտնել է նրա կինը՝ Ալեքսանդրա Կուցևոլը:
Հիշեցնենք, որ երեկ լուր տարածվոց, որ երգիչը հիվանդանոցում է և գտնվում է ծանր վիճակում:
Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի երկկողմանի բորբոքում: