Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» Ալիեւին Խոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոց Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը


Տնտեսական իմաստով ժամային գոտու փոփոխության էֆեկտներն ակնհայտ են, լավ կլիներ, որ նախկին ձևին անցնեինք. Ատոմ Մարգարյան

Ուշադրության կենտրոնում

Տնտեսական իմաստով ժամային գոտու փոփոխության էֆեկտներն ակնհայտ են, լավ կլիներ, որ նախկին ձևին անցնեինք. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ-փորձագետ Ատոմ Մարգարյանը:

«Իհարկե, լավ կլիներ, որպեսզի իրականացվեր նախկին ձևով՝ ձմեռային ժամանակ-ամառային ժամանակ սխեմայով: Զարգացած երկրներում դա կիրառվող պրակտիկա է: Այդ պայմաններում տնտեսումներն ակնհայտ են: Բնական լույսը օգտագործելը նշանակում է տնտեսել, սա պարզ կանոն է»,- նշեց Մարգարյանը:

Նա հավելեց, որ ժամի սեզոնային  հաշվարկի կիրառումը  որոշակի տնտեսական էֆեկտներ է հարուցում, որոնք տարբեր հետազոտական կենտրոնների կողմից գնահատված են: Էլեկտրաէներգիայի տնտեսումները սեզոնային ժամանակի անցման դեպքում տարբեր գնահատումներով կազմում են 0.5-1 տոկոս: Բացի այդ, առաջանում են նաև այլ անուղղակի էֆեկտներ, որոնք կապված են շրջակա միջավայրի վրա ճնշման թուլացման և բնական ռեսուրսների խնայողության, ավտովթարների թվի կրճատման, հանցագործությունների քանակի նվազման հետ և այլն:

Դրական էֆեկտների հետ մեկտեղ կան նաև բացասական ազդեցությունների գնահատումներ: Մասնավորապես սեզոնային ժամանակի գործադրումը, ըստ այդօրինակ ուսումնասիրությունների, հանգեցնում է աշխատանքի արտադրողականության անկման, որի հետևանքով երկրի ՀՆԱ-ն կարող է նվազել մինչ 10 տոկոսով:  

Հիշեցնենք, որ 2012 թ. «Ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին, որից հետո ամբողջ տարին Հայաստանը մնում է բնական ժամային գոտում: Մինչ այդ, տարիներ շարունակ գարնանային ու աշնանային գիշերահավասարից հետո ՀՀ-ում փոխում էին ժամային գոտին՝ առաջ կամ հետ տանելով ժամացույցի սլաքը: Նախկին օրենքի գործածության ժամանակ կար էլեկտրաէներգիայի խնայողության անհրաժեշտություն, սակայն հիմա, ըստ ԱԺ-ի՝ այդպիսի տնտեսական խնդիր չկա:

Ըստ տնտեսագետի՝ ժամային գոտու փոփոխության միջոցով էներգախնայողության խնդիրը միշտ էլ կա, այլ հարց է՝ պետությունն ինչպիսի դիրքորոշում ունի այստեղ:

«Մենք այդքան մեծ շռայլություն մեզ չենք կարող թույլ տալ: Այնտեղ, որտեղ հնարավոր է տնտեսում, պետք է տնտեսել»,- ասաց նա:

Մարգարյանի խոսքով՝ ժամային գոտիների տեղաշարժերը մարդկանց մի մասի մոտ խնդիրներ առաջացնում են: Նրանք դժվարությամբ են հարմարվում ժամանակի փոփոխությանը, բայց, համենայն դեպս, ավելի նախընտրելի են ժամային փոփոխությունները: Սակայն այստեղ էլ այլընտրանք կա. կարելի է ոչ թե ժամերը տեղաշարժել, այլ աշխատանքի սկզբի ժամանակը:

«Հատկապես ձմեռային ժամանակահատվածում, երբ արդեն մութ է, աշխատանքը պետք է դադարեցնել, բայց մարդիկ շարունակում են աշխատել, մինչդեռ կարող էին ավելի վաղ սկսել աշխատանքը: Մարդիկ պետք է արթնանան արևի լույսի հետ, լույսի հետ էլ քնեն: Սա բնական է, և մարդու կենսառիթմերն են համընկնում բնության կենսառիթմերին, և լույսն է լիարժեք օգտագործվում»,- ընդգծեց Ատոմ Մարգարյանը:

Նրա համոզմամբ՝ հատկապես զարգացած երկրների՝ Արևմուտքի հասարակությունները վաղ արթնանալու կանոնով են առաջնորդվում, որը ճիշտ մոտեցում է:

 
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին Շտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել
Ամենադիտված