ՌԴ ԱԳՆ-ն Վաշինգտոնին խորհուրդ է տվել զերծ մնալ Սիրիայում անպատասխանատու գործողություններից
ՄիջազգայինՌուսաստանը Վաշինգտոնին խորհուրդ է տվել զերծ մնալ Սիրիայում անպատասխանատու գործողություններից։ Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հնչեցրած մեղադրանքները, որոնց համաձայն՝ Դամասկոսը քիմիական հարձակում է պատրաստում։
«Ինչ վերաբերում է Վաշինգտոնի պատերազմական հռետորաբանությանը, անհրաժեշտ ենք համարում ամերիկացի մեր գործընկերներին խորհուրդ տալ զերծ մնալ հետագա անպատասխանատու գործողություններից, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքի համընդհանուր նորմերը՝ ինչպես դա եղավ ապրիլի 7-ին, Սիրիայի Շայրաթ ավիաբազայում հրիթռակոծության պարագայում»,-գերատեսչության հայտարարությունը մեջբերում է «ՏԱՍՍ»-ը ։