Վարչապետը նոր նշանակում է կատարել
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ։ Այս մասին վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
"Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Խաչատուր Խաչիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ",-ասվում է վարչապետի որոշման մեջ։