Նոր մանրամասներ Հարություն Քուշկյանի դստեր հարսանիքից (PHOTO)
LifeHraparak.am-ը գրում է. Ինչպես հայտնել էինք, հունիսի 24-ին ՀՀ եւ ԼՂՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի դստեր հարսանիքն էր։ Պսակադրությունը կայացել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, հարսանեկան խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում։ Մեր տեղեկություններով՝ հարսանիքը անցել է շատ ուրախ մթնոլորտում, մասնակցել է մոտ 500 հոգի։ Հարսանիքին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ներկա գործադիրի կազմից միայն Լեւոն Մկրտչյանն է ներկա եղել։