Ինչպես կարելի է խնամել բույսը, որպեսզի այն արագ ծաղկի և երկար պահպանվի
LifeՊարզվում է, մենք հաճախ սենյակային բույսերը սխալ ենք ջրում: Մարկանց մի մասը նույնիսկ մոռանում է հաճախ ջրել, մյուս մասն էլ չափից շատ է ջրում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ պարզ, սակայն շատ արդյունավետ միջոց` բույսերի կյանքը երկարացնելու, դրանք առատ ծաղկեցնելու ու այն հնարավորինս երկար ծաղկած պահելու համար:
Անհրաժեշտ է բույսերի ջրման համար օգտագործել սառույց: Շաբաթը մեկ անգամ պետք է միջին մեծության սառույցի 2 խորանարդիկ դնել հողի մեջ: Դրանք աստիճանաբար հալչում են ու հասնում արմատներին:
Այս մեթոդով ծաղիկը վերցնում է այնքան ջուր, որքան անհրաժեշտ է, և հեղուկի ավելցուկ չի գոյանում: Այս միջոցը հատկապես արդյունավետ է խոլորձների դեպքում, քանի որ դրանք հիմնականում չորանում են ջրի ավելցուկից:
Սառույցի միջոցով կարելի է ոչ միայն արդյունավետ կերպով ջրել ծաղիկները, այլև սնուցել դրանք: Դրա համար անհրաժեշտ է պարարտանյութը խառնել ջրի հետ ու սառեցնել: Իսկ սառույցի խորանարդիկները շաբաթական մեկ անգամ պետք է դնել հողի մեջ:
Անի Գևորգյան