Գերմանացի խորհրդարանականներին զգուշացրել են Թուրքիայի կողմից հավանական լրտեսության մասին
ՄիջազգայինԳերմանիայի ոստիկանությունը խորհրդարանականներին զգուշացրել է, որ նրանց կարող է լրտեսել թուրքական հետախուզությունը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
«Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունը վերջին շաբաթների ընթացքում խորհրդարանի մի քանի անդամների հետ, այսպես կոչված, «քննարկումներ է իրականացրել՝ կապված անվտանգության հարցերի հետ»,-հաղորդել է գերմանական Die Welt պարբերականը։
«Նշվում է, որ քննարկումները վերաբերել են են թուրքական հետախուզության հնարավոր լրտեսությանը եւ թուրք ազգայնականների կողմից ստեղծված անվտանգության սպառնալիքներին»,-ասվում է պարբերականում։
Գերմանիայի ոստիկանությունը տեղեկությունը չի մեկնաբանել։