ՍԱՐՍԱՓԵԼԻ Է. Ահա, թե ինչպես են որոշել Աֆրիկայում պայքարել բռնաբարողների դեմ. թշնամուս էլ չեմ ցանկանա
ՀասարակությունԵրբ օրենքները դադարում են գործել, օգնության է գալիս մարդու հնարամտությունը։ Ինչպես պատժել նրան, ով հանցանք է գործում, բայց կարողանոմ է ջրից չոր դուրս գալ։ Պարզվում է՝ մեթոդներ կան։ Ու թող դրանք ձեզ դաժան չթվան, որովհետև արդարացի են։ Ինչպես ասում են՝ սեպը սեպով են հանում։
Ծայրահեղ միջոցի են որոշել դիմել Հարավային Աֆրիկայում։ Այստեղ շատ սուր է բռնաբարությունների հարցը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ սեքսուալ բռնություններից տարեկան տառապում է մոտ հարյուր հազար աղջիկ ու կին։ Նման քանակից ոչ մի ոստիկան գլուխ չի հանի։
Խոսքը հատուկ լատեքսե քարթրիջի մասին է, որն աղջիկներին առաջարկում են դնել հեշտոցում։ Սարքի ներսի կողմում ատամնավոր կեռիկներ կան, որոնք խրվում են բռնաբարողի առնանդամն ու ահավոր ցավ պատճառում նրան։
Սարքն ինքնուրույն հանելը բավական դժվար է, բժիշկների մի աբողջ բրիգադ է անհրաժեշտ, իսկ որտեղ բժիշկները, այնտեղ էլ՝ ոստիկանությունը։ Ամեն դեպքում, քանի դեռ հարձակվողն զբաղված է իր «գործիքով», զոհը փախչելու ժամանակ կունենա։ «Ատամնավոր հեշտոցի» գյուտարարուհին շեշտը նրա վրա է դրել, որ սարքը ոչ միայն պաշտպանիչ, այլև դաստիարակչական գործառույթ ունի․ բռնաբարողը պիտի իր մաշկի վրա զգա՝ ինչ ապրումեր է ունենում կինը։ Միայն այդ ժամանակ կհրաժարվի չարամիտ գործողությունից։
Այնուհանդերձ գյուտը մասնագիտական շրջանակներում բացասական արձագանքներ է ստացել։ Մասնագետներն ասում են, որ նման մեթոդը միայն կխստացնի արձագանքը, և իրավիճակը կբարդանա։ Ի՞նչ եք կարծում, արժե՞ աղջիկներին ապահովել նման քարթրիջներով, թե՞ պետք է փորձել բռնաբարողներին այլ կերպ խելքի բերել։