Ամերիկացի ուսանողներն աղբից տուն են կառուցել անօթևանների համար
ՄիջազգայինՀարավային Կալիֆորնիայի համալսարանին կից ճարտարապետության դպրոցի սաներն անօթևանների համար տուն են կառուցել վերամշակված թափոններից: Անիվների վրա տեղաշարժվող ապաստարանի մասին ուսանողները պատմել են ուսումնական հաստատության կայքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ առավելագույնը 2 քառակուսի մետր մակերեսով փայտե տան մեջ տեղավորվում է մահճակալ, սեղան, աթոռ և անձնական իրեր: Այնտեղ նաև փոքր պատուհաններ կան:
«Մենք տուն ենք կառուցել վերամշակված աղբից և ոչ պետքական իրերից, որոնք մարդիկ նետել են քաղաքի փողոցներ», - պատմել է ուսանողներից մեկը, որն իր բեռնատարով տեղափոխել է նախագծի համար անհրաժեշտ շինանյութերը:
«Այս նախագիծը դպրոցականներին ցույց է տվել նրանց հնարավորությունները որպես ապագա ճարտարապետներ», - ասել է ճարտարապետական ամբիոնի դոցենտ Սքոթ Միթչելը, որը մյուս դասախոսների հետ հսկողության տակ է պահել շինարարության ընթացքը:
Նշվում է, որ տունը հանվել է վիճակախաղի, որից ստացված միջոցները փոխանցվել են անօթևաններին աջակցություն ցուցաբերող բարեգործական կազմակերպություններին: