Տնական «Նութելլա»
LifeԻրական «Նութելլան», այն, որը մենք այդքան սիրում ենք, կազմված է կակաոից, շաքարավազից, չոր կաթից և շիճուկից, գետնընկույզից, իսկ որոշ արտադրողներ մոտ արմավենու յուղից, սոյայի լեցիտինից և վանիլինից:
Շոկոլադե մածուկի բաղադրատոմսը տարբեր արտադրողների մոտ տարբեր է, և տան պայմաններում այն կրկնօրինակելը բավականին խնդրահարույց է, թեև, իրականում, ցանկություն էլ չկա ավելացնել վնասակար բաղադրիչներ: Ահա շոկոլադե մածուկի բաղադրատոմս, որը հիշեցնում է «Նութելլան»: Համեղ է, արագ, ոչ թանկ և առանց վնասակար հավելումների:
Բաղադրիչներ․
- Կաթ՝ 4 բաժակ
- Պնդուկ՝ 3 ճաշի գդալ
- Շաքարավազ՝ 4 բաժակ
- Ցորենի ալյուր՝ 4 ճաշի գդալ
- Կակաո-փոշի՝ 6 ճաշի գդալ
- Սերուցքային կարագ՝ 200 գր
- Աղ՝ 0,5 թեյի գդալ։
Պատրաստման եղանակը․
1. Տարայի մեջ խառնեք շաքարավազը, կակաոն և ալյուրը:
2. Չոր զանգվածի մեջ քիչ-քիչ լցրեք կաթը: Պետք է մշտապես խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան:
3. Ստացված զանգվածը դրեք կրակի վրա:
4. Եռացրեք, միաժամանակ խառնելով:
5. Չոր թավայի մեջ տապակեք ընկույզը: Սառեցրեք և մանրացրեք:
6. Ավելացրեք շոկոլադային զանգվածի մեջ: Այնուհետև ավելացրեք սերուցքային կարագը, աղը և խառնեք:
7. Եփեք մածուկը փոքր կրակի վրա, խառնելով, մոտավորապես 12-15 րոպե: Սառացրեք այն և պահեք փակ տարայի մեջ սառնարանում:
Այսպես պատրաստված շոկոլադային մածուկը շատ անգամ ավելի լավ է, քան գնվածը: Այն կարող եք քսել բուլկիների, թխվածքաբլիթի, նրբաբլիթի վրա: Շատ համեղ է:
Աղբյուր` LADYNEWS.am