Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են. լուսանկարներ Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարար Գետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկին


Ինչպե՞ս հաղթահարեմ ձեռնաշարժության սովորությունը

Life

«Ես ձեռնաշարժությամբ սկսեցի զբաղվել ութ տարեկանում։ Հետագայում իմացա, թե որն է այդ հարցի վերաբերյալ Աստծու տեսակետը։ Ամեն անգամ, երբ կրկին տրվում էի այդ գայթակղությանը, ինձ շատ վատ էի զգում։ Մտածում էի. «Ինչպե՞ս կարող է Աստված սիրել ինձ նմանին»» (Լուիզ)։

ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ շրջանում սեռական ցանկությունները ուժգնանում են։ Արդյունքում հնարավոր է՝ ձեռնաշարժությամբ զբաղվելու սովորություն ձեռք բերես*։ Շատերը ասում են, որ դա անմեղ զբաղմունք է։ Նրանք մտածում են. «Չէ՞ որ ոչ ոքի չեմ վնասում»։ Սակայն այս սովորությունից խուսափելու հիմնավոր պատճառ կա։ Պողոս առաքյալը գրեց. «Սպանեք ձեր մարմնի անդամները.... կապված.... սեռական կրքերի» հետ (Կողոսացիներ 3։5)։ Ձեռնաշարժությունը (մաստուրբացիա) չի սպանում սեռական կրքերը, այլ ավելի է բորբոքում դրանք։ Քննենք հետևյալը։

● Մաստուրբացիան բացառապես եսակենտրոն վերաբերմունքի արդյունք է։ Օրինակ՝ ձեռնաշարժությամբ զբաղվելու ժամանակ անհատը կենտրոնանում է միայն իր անհագ կիրքը բավարարելու վրա։

● Մաստուրբացիայով զբաղվելը պատճառ է դառնում, որ անհատը հակառակ սեռին դիտի որպես առարկա կամ միջոց ինքնաբավարարման համար։

● Եսակենտրոն մտածելակերպի պատճառով, որը ձեռք է բերվում մաստուրբացիայով զբաղվելու արդյունքում, ամուսինների միջև սեռական անբավարարվածություն է առաջանում։

Ուստի սեռական ցանկությունները ձեռնաշարժության միջոցով բավարարելու փոխարեն՝ ձգտիր ինքնատիրապետում զարգացնել (1 Թեսաղոնիկեցիներ 4։4, 5)։ Դրա համար Աստվածաշունչը խորհուրդ է տալիս խուսափել այն իրավիճակներից, որոնք գուցե դրդեն քեզ սեռական ցանկությունները առաջին տեղում դնելու (Առակներ 5։8, 9)։ Այդուհանդերձ, ինչպե՞ս վարվել, եթե արդեն ձեռնաշարժության գերի ես դարձել։ Հավանաբար փորձել ես ձերբազատվել այդ վատ սովորությունից, բայց քեզ չի հաջողվել։ Ինչ խոսք, հեշտ է եզրակացնել, որ չես կարող ոչինչ փոխել և որ ի զորու չես ապրելու Աստծու չափանիշներով։ Հենց այդպես էր մտածում Պեդրոն։ Նա ասում է. «Ես ինձ ահավոր վատ էի զգում, երբ հերթական անգամ սայթաքում էի։ Մտածում էի, որ այլևս հնարավոր չէ սխալս ուղղել։ Չէի կարողանում աղոթել»։

Եթե դու էլ նույն զգացումներն ունես, մի՛ վհատվիր։ Քո իրավիճակը անհույս չէ։ Շատ պատանիներ և չափահաս մարդիկ պայքարել են ձեռնաշարժության դեմ և կարողացել են հաղթահարել այդ սովորությունը։ Դու նույնպես կարող ես։

Մեղավորության զգացում

Ինչպես արդեն նշվեց, նրանք, ովքեր ձեռնաշարժությամբ զբաղվելու սովորություն ունեն, հաճախ տանջվում են մեղավորության զգացումից։ Հիշիր, «աստվածահաճո տրտմությունը» կարող է մղել քեզ հաղթահարելու այդ սովորությունը (2 Կորնթացիներ 7։11)։ Սակայն չափից շատ քեզ մեղադրելը կարող է հակառակ արդյունքն ունենալ։ Դա կարող է այնքան վհատեցնել, որ ցանկանաս հանձնվել այդ պայքարում (Առակներ 24։10

Ուստի ձգտիր հարցին հավասարակշռված ձևով նայել։ Ձեռնաշարժությունը անմաքրության մի ձև է։ Այն կարող է «տարբեր ցանկությունների ու հաճույքների ստրուկ» դարձնել մարդուն և անառողջ մտածելակերպ զարգացնել (Տիտոս 3։3)։ Այնուհանդերձ, դա չի համարվում ծայրաստիճան սեռական անբարոյության ձև, ինչպիսին պոռնկությունն է (Հուդա 7)։ Ուստի եթե ձեռնաշարժությամբ զբաղվելու սովորություն ունես, մի՛ եզրակացրու, թե աններելի մեղք ես գործում։ Կարևոր է դիմադրել այդ ցանկությանը և երբեք չհանձնվել պայքարում։

Երբեմն հեշտ է ընկճվել հերթական անհաջողությունից հետո։ Եթե նման բան տեղի ունենա, հիշիր Առակներ 24։16 համարի խոսքերը. «Եթե արդարը նույնիսկ յոթ անգամ ընկնի, վեր կկենա, բայց ամբարիշտները փորձանքի պատճառով կսայթաքեն»։ Ժամանակավոր անհաջողությունը քեզ վատ անձնավորություն չի դարձնում։ Ուստի մի՛ հանձնվիր, այլ վերլուծիր, թե ինչու նորից նման բան արեցիր, և փորձիր նույն սխալը չկրկնել։

Ժամանակ տրամադրիր և խորհրդածիր Աստծու սիրո և ողորմածության մասին։ Սաղմոսերգու Դավիթը, որը նույնպես թուլություններ ուներ, գրեց. «Ինչպես հայրն է գթում իր որդիներին, այնպես էլ Եհովան է գթում իրենից վախեցողներին, որովհետև նա լավ գիտի մեր կազմությունը, հիշում է, որ հող ենք մենք» (Սաղմոս 103։13, 14)։ Այո՛, Եհովան հաշվի է առնում մեր անկատարությունը և պատրաստ է ներելու (Սաղմոս 86։5)։ Սակայն նա ուզում է, որ շարունակենք ջանքեր թափել ուղղվելու համար։ Ուստի ի՞նչ գործնական քայլեր կարող ես անել, որ ձերբազատվես այդ սովորությունից։

Ինչ ես դիտում։ Դիտո՞ւմ ես այնպիսի ֆիլմեր կամ հեռուստահաղորդումներ կամ օգտվո՞ւմ ես այնպիսի վեբ կայքերից, որոնք քեզ սեռապես գրգռում են։ Սաղմոսերգուն, իմաստություն դրսևորելով, աղոթեց Աստծուն. «Աչքերս հեռացրո՛ւ անարժան բաներ տեսնելուց»* (Սաղմոս 119։37

Ստիպիր քեզ կենտրոնանալ այլ բաների վրա։ Վիլյամ անունով մի քրիստոնյա խորհուրդ է տալիս. «Նախքան քնելը հոգևոր թեմաներով ինչ-որ բան կարդա։ Շատ կարևոր է, որ օրդ վերջանա հոգևոր մի բանով» (Փիլիպպեցիներ 4։8

Խոսիր այդ խնդրի մասին հոգևոր հասուն անհատի հետ։ Ամաչելու պատճառով միգուցե դժվարանաս նույնիսկ վստահելի անհատի հետ զրուցել այդ մասին։ Այդուհանդերձ, դու կկարողանաս հաղթահարել այդ սովորությունը, եթե խոսես։ Ահա թե ինչ է ասում Դեյվիդ անունով մի քրիստոնյա. «Ես առանձին խոսեցի հորս հետ։ Երբեք չեմ մոռանա նրա խոսքերը։ Ժպիտը դեմքին՝ նա վստահեցրեց ինձ, որ հպարտանում է ինձնով։ Նա գիտեր, թե ինչ քաջություն է պահանջվել ինձնից այդ թեմայի շուրջ խոսելու համար։ Նրա խոսքերը ինձ ուժ տվեցին և ավելի վճռական դարձրին»։

Դեյվիդը շարունակում է. «Հետո հայրս աստվածաշնչյան մի քանի համարների օգնությամբ հավաստիացրեց, որ ես վատ մարդ չեմ։ Այնուհետև ուրիշ համարներ ցույց տվեց, որ հասկանամ իմ արարքի լրջությունը։ Նա ասաց, որ այլևս նման բան չանեմ, և խոստացավ, որ մի որոշ ժամանակ հետո նորից կխոսի ինձ հետ։ Նաև ասաց, որ եթե նորից կրկնվի նման բան, չհուսալքվեմ, այլ ջանքեր թափեմ, որ ավելի երկար ժամանակ չսայթաքեմ»։ Դեյվիդը եզրակացնում է. «Ամենամեծ օգուտը այն էր, որ ինչ-որ մեկը գիտեր իմ խնդրի մասին և օգնում էր ինձ»*։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Պատահական սեքսին չպետք է թեթևամտորեն վերաբերվել։ Ինչո՞ւ։

[ծանոթագրություններ]

Ձեռնաշարժությունը չպետք է շփոթել այն երևույթի հետ, երբ ակամայից սեռական ցանկություն է առաջանում անհատի մեջ։ Օրինակ՝ երիտասարդ տղան կարող է արթնանալ սեռապես գրգռված վիճակում կամ ունենալ երազախաբություն (ակամա սերմնահոսություն)։ Նմանապես, որոշ աղջիկներ գուցե ակամայից սեռական գրգռվածություն զգան, հատկապես դաշտանային ցիկլից անմիջապես առաջ կամ հետո։ Սակայն ձեռնաշարժությունը մտածված սեռական ինքնագրգռումն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս 2-րդ հատորը, գլուխ 33 (ռուս.)։

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս 2-րդ հատորը, էջ 239–241 (ռուս.)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Փախիր երիտասարդական ցանկություններից, փոխարենը՝ հետամուտ եղիր արդարության, հավատի, սիրո և խաղաղության նրանց հետ, ովքեր մաքուր սրտով են կանչում Տիրոջը» (2 Տիմոթեոս 2։22

ԱՌԱՋԱՐԿ

Աղոթիր նախքան ցանկությունը կուժեղանա։ Խնդրիր Եհովա Աստծուն, որ քեզ տա «սովորականին գերազանցող ուժը»՝ գայթակղությանը դիմադրելու համար (2 Կորնթացիներ 4։7

ԳԻՏԵԻ՞Ր

Թույլ մարդը կարող է տրվել իր սեռական ցանկություններին։ Սակայն ուժեղ տղամարդը կամ կինը կարող է ինքնատիրապետում դրսևորել, նույնիսկ երբ մենակ է։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Ես կկենտրոնացնեմ միտքս մաքուր բաների վրա, եթե ․․․․․

Ցանկությանը տրվելու փոխարեն՝ ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ Եհովան պատրաստ է ներելու (Սաղմոս 86։5

● Աստված մեր մեջ դրել է սեռական ցանկությունները և ասում է, որ պետք է ինքնատիրապետում զարգացնենք։ Փաստորեն, նա վստահ է, որ ի՞նչ կարող ես անել։

[մեջբերում 182-րդ էջի վրա]

«Այդ սովորությունը հաղթահարելուց հետո զգում եմ, որ մաքուր խիղճ ունեմ Եհովայի առաջ։ Դա ոչ մի բանի հետ չեմ փոխի» (Սառա)։

[նկար 180-րդ էջի վրա]

Եթե վազելիս ընկնում ես, պետք չէ ամեն բան նորից սկսել. եթե ձեռնաշարժության դեմ պայքարելիս ձախողվում ես, դա չի նշանակում, որ քո արած ջանքերը զուր են եղել

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են. լուսանկարներԲարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարարԳետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկինՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի
Ամենադիտված