Էրդողանն իր թիկնազորի համար 30 հազար դոլարի անուշեղեն է գնել
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր անվտանգության աշխատակիցների համար տեղի հայտնի սրճարանների ցանցից գնված քաղցրավենիքի համար վճարվել է շուրջ 99 հազար թուրքական լիրա (մոտ 30 հազար ԱՄՆ դոլար)։
«Բիրգյուն» պարբերականը պարզել է, որ Էրդողանի թիկնապահների համար պատվիրված քաղցրավենիքի վիթխարի չափաբաժնի մեջ եղել է մեծաքանակ շոկոլադ, արևելյան ավանդական քադայիֆ, ընկույզով և Այնթապի կանաչ պիստակով փախլավաներ և այլն։
Լրագրողին հաջողվել է լուսանկարել տրված անդորրագիրը։