Անվտանգ սնունդ շոգ եղանակին
LifeԲանջարեղենը և կանաչեղենը պետք է գերակշռեն ձեր սեղանին: Տարբեր տեսակի բանջարեղենային ապուրները և աղցանները պարունակում են վիտամիններ և օգտակար են շոգ եղանակին. աղցանները պետք է համեմել ոչ թե մայոնեզով, այլ բուսական յուղով և ցիտրուսի հյութով:
Շոգ եղանակին իդեալական մթերք են համարվում սեխն ու ձմերուկը, նրանց հետևում են տանձը, խնձորը, ծիրանը և հատապտուղները: Մրգերն ու հատապտուղները պարունակում են մեծ քանակությամբ խոնավություն, ինչը տեղին է շոգ եղանակին: Չպետք է մոռանալ շաքար պարունակող մրգերի, հատկապես բանանի և խաղողի մասին, որոնք նպաստում են գիրացմանը:
Օգտակար է ջուրը, ինչպես նաև թեյը՝ տաք թե սառը, ավելի լավ է լիմոնով: Ծարավը շատ լավ հագեցնում է կվասը:
Ինչ չի կարելի ուտել
Ամռանը մանրէներն իրենց շատ լավ են զգում: Հետևաբար պետք է օգտագործել միայն թարմ պատրաստված ուտելիք: Ցանկացած, նույնիսկ սառնարանում պահպանված ուտելիքը կարող է թունավորման պատճառ լինել:
Խորհուրդ է տրվում նվազեցնել մսի և ձկնեղենի, ինչպես նաև կաթնամթերքի օգտագործումը, իսկ եթե այնուամենայնիվ այն օգտագործում եք, աշխատեք ուտել պատրաստելուց հետո կես ժամվա ընթացքում: