Անծանոթ տղայի պատասխանից հետո աղջիկն իր արարքի համար ուղղակի ամաչեց...
LifeՁմեռ էր՝ տուն էի գնում: Տեսա փողոցի մեջտեղում մի երիտասարդի, ով այդքան էլ հմայիչ չէր և շատ հասարակ էր հագնված: Նա մոտեցավ ինձ և հարցրեց.
«Բարև Ձեզ, չէիք ասի, թե ինչպե՞ս կարող եմ այստեղից մետրո հասնել»:
Շարունակությունը ստորև ‘
«Աստված իմ, ծանոթանալու ի՞նչ տարբերակ եք մտածել: Քեզ ո՞ր գրքում են այդպես սովորեցրել: Ավելի շատ մարզվի՛ր»- պատասխանում եմ ես այդ երիտասարդին:
Նա ներողություն խնդրեց և շարժվեց այլ ուղղությամբ:
Ես զարմացա, քանի որ սովորաբար տղաները քմծիծաղ են տալիս: Ես էլ քայլում եմ այդ ուղղությամբ և ականջի ծայրով լսում եմ, թե ինչպես է տղան ինքն իր հետ խոսում:
«Ի՞նչ է կատարվում այս մայրաքաղաքացիների հետ: Ճանապարհներին չես կարող ինչ-որ բան հարցնել: Հիմա էլ, եթե այս տատիկին մոտենամ ու ինքն էլ մտածի, թե ես ցանկանում եմ ծանոթանալ իր հետ, ապա ստիպված եմ մնալ փողոցում և մեռնելու աստիճան ցրտահարվել»:
Աղջիկն իր արարքից ամաչեց…