Արմուշի հուզիչ գրառումը՝ Վարդուհի Վարդանյանի տարեդարձի կապակցությամբ (լուսանկար)
LifeԱյսօր՝ հունիսի 27-ին, երգչուհի Վարդուհի Վարդանյանը կդառնար 41 տարեկան: Երգչուհին 11 տարի առաջ անսպասելի հեռացավ կյանքից՝ ողբերգական ավտովթարի պատճառով: Վթարված մեքենայում նրա հետ եղել է նաև հումորիստ Արմուշը, որը թեթև վնասվածքներ էր ստացել: Նա իր Instagram-ի իր էջում հրապարակել է Վարդուհու նկարն ու հուզիչ գրառում արել. «Ծնունդդ շնորհավոր, հրաշքս: Կարոտել եմ, կարոտում եմ, կարոտելու եմ՝ մինչև հանդիպելը»: