Մխիթարյանը հպարտության զգացում է առաջացնում․ Վիկտորյա Լոպիրյովա
LifeՌուս հայտնի մոդել, հաղորդավարուհի Վիկտորա Լոպիրյովան, որն Աշխարհի 2018 թվականի առաջնության դեսպանն է, ինչպես նաև Կոնֆեդերացիաների գավաթի 2017 թվականի խաղարկության դեմքը, «Комсомольская Правда»-ի եթերում պատասխանել է այն հարցին, թե ով է իր սիրելի ֆուտբոլիստը:
Ռուս գեղեցկուհին համաշխարհային աստղերի կողքին նշել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը.
- Օհ ..վիճելի հարց է: Նկատի ունեք հենց որպես ֆուտբոլի՞ստ, որպես պրոֆեսիոնա՞լ:
- Իհարկե` որպես ֆուտբոլիստ: Դե, միգուցե` նաև արտաքնապես: Չգիտեմ:
- Գիտե՞ք, երբ այսքան տարիներ անցկացնում ես ֆուտբոլում, խաղացողներին նախևառաջ դիտարկում ես որպես իրենց գործում պրոֆեսիոնալների: Վերջիվերջո. սա գեղեցկության մրցույթ չէ: Այդ իսկ պատճառով, արտասհմանցի ֆուտբոլիստներից կառանձնացնեմ երևի Սերխիո Ռամոսին, Լիոնել Մեսսիին:
Եվ, իհարկե, հպարտության զգացում է առաջացնում Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ նա հետխորհդային երկրներից միակ ֆուտբոլիստն է, որը նման հաջողությունների է հասել: