Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են. լուսանկարներ Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարար Գետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել 40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան


Ինչո՞վ է վտանգավոր ձեռնաշարժությունը. մեկնաբանում է սեքսոպաթոլոգը (18+)

Life

Ձերնաշարժությունը(հոմանիշ`ինքնաբավարարում, ձեռնահարություն,մաստուրբացիա) էրոգեն (տարփածին) գոտիների, հաճախ` սեփական սեռականօրգանների արհեստական գրգռումն է` սեռականբավարարվածություն ստանալու նպատակով:  

Ձերնաշարժությունը սովորաբար սկիզբ է առնում սեռական հասունացման շրջանում և դադարում սեռական կյանքի սկսվելու հետ: Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով այն պահին, երբ անձը սոցիալական առումով դեռ չի հասունացել: Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացված աճի և ֆիզիկական զարգացման (աքսելերացիա) գործընթացով: Այսպիսով` ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է:

Որպես վատ սովորություն կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները: Առաջացող հաճելի զգացումները երեխան հետագայում ձգտում է վերապրել` դիտավորյալ գրգռելով սեռական օրգանները: Հաճախ այդպիսի զգացումներ նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջանը, որովայնի ստորին մասը, նստատեղը, սեռական օրգանները): Նմանօրինակ երևույթները պետք է դիտարկել իբրև սեռականդաստիարակության կոպտագույն սխալներ:

Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժություն սովորել հասակակիցներից: Առողջությանը ձեռնաշարժության բացասական ազդեցությունը պայմանավորված է ամենից առաջ դրա` չհիմնավորված, չափազանցված և մոգոնված բացասական հետևանքների հանդեպ վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա): Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է հանգեցնել սեռական ոլորտի վրա և կարող է նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանցի բխող անբարենպաստ հետևանքներով հանդերձ: 

Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժության գործողությունից հետո դեռահասը, սովորաբար, իրեն ճնշված է զգում` իր կամազրկության գիտակցման կապակցությամբ: Հաճախ նա ջանում է (թեև ոչ մշտական հաջողությամբ) պայքարել ձեռնաշարժության դեմ, ամաչել դրանից: Որպես կանոն, ձեռնաշարժությամբ զբաղվում են այն դեռահասները, ովքեր շատ ազատ ժամանակ և չօգտագործվող էներգիա ունեն, ինչպես նաև պատշաճ ուշադրության չարժանացած դեռահասները:

Ամենահաճախ հանդիպող տեսակը կոչվում է պատանեկան հիպերսեքսուալության շրջանիմաստուրբացիա: Պատանեկան շրջանին բնորոշ ձեռնաշարժությունը պատանեկան հիպերսեքսուալության դրսևորումներից է, որի հիմքում ընկած է կենսասոցիալ աններդաշնակությունը, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք: Այլ խոսքերով` գոյություն ունի սեռական և սոցիալ հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց դեռևս սոցիալապես և իրա¬վա¬բա-նորեն իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ: Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը հանդես է գալիս իբրև փոխարինիչ տարբերակ՝ փոքր-ինչ թուլացնելու ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որը ստեղծվում է կենսաբանական պահանջը ադեկվատ ճանապարհով բավարարելու անհնարինության հետևանքով: Ծնողները պետք է գիտենան, որ այս շրջանիձեռնաշարժությունը համարվում է նորմալ, բոլորովին պետք չէ հերթապահել զուգարանի կամ բաղնիքի կողքին՝ անդադար նայելով ժամացույցին: Առավել ևս՝ ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել այն, կամ վախեցնել նրանով, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման:    

Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտարկվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որն ուղղված է հաճույքի ձեռքբերմանը և ինքնաբացահայտմանը:

Օրվա ընթացքում մի քանի անգամ (6-8) ձեռնաշարժությունը կոչվում է ախտաբանական, որնանհրաժեշտ է կանխել: Բայց պետք է պայքարել հմտորեն` անհատական զրույցների ու լրջմիտ խորհուրդների տարբերակով: Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու նկատողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար: Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխաների ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանը և նրա հոգեբանական վերակառուցմանը: Անհարկի ձեռնաշարժությունը կանխելու համար երեխային պետք է պառկեցնել քնելու այնպես, որ ձեռքերը լինեն վերմակի մակերևույթին, հագուստը չպետք է նեղ լինի: Անհրաժեշտ է երեխային վարժեցնել բավականաչափ շարժուն, ակտիվ ապրելակերպին, հանրության հետ հաղորդակցմանը, օրգանիզմի կոփմանն ու սպորտով զբաղվելուն: Դեռահասներին անհրաժեշտ է ներգրավել նրա հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ:

Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները: Պետք է նշել, որ նրանք հաճախ օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնք հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են չափերով մեծանալ: Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և բացելով իրարից:

Եթե տղամարդկանց ձեռնաշարժությունն առավել հաճախ հանդիպում է 13-18 տարեկան հասակում և ավարտվում մոտավորապես 25-27 տարեկանում, ապա կանանց ձեռնաշարժությունը, հակառակը, 25 տարեկանից հետո խթանվում է և իր առավելագույն հաճախականությանը հասնում 30-50 տարեկանում:

Պատճառն այն է, որ ի տարբերություն տղամարդկանց` կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո): Բացի այդ, կանայք, որպես կանոն ձեռնաշարժությամբ զբաղվում են ինքնուրույն` առանց միջավայրի ազդեցության և հաճախ նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են:

Իգական սեռի ներկայացուցիչները պետք է կրեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափի այլ պարագաներ: Մեծահասակների զգայուն վերաբերմունքը, նրանց ժամանակին ու նրբանկատ օգնությունը կնպաստեն խուսափելու երեխաների ու դեռահասների վատ սովորությունից:          

 

 ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,

 սեքսոպաթոլոգիայի կլինիկայի

 բժիշկ-սեքսոպաթոլոգ,

բժշկական գիտությունների թեկնածու

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են. լուսանկարներԲարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարարԳետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկինՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն
Ամենադիտված