Ջրավազաններում լողացողները կենթարկվեն վարչական պատասխանատվության
Ուշադրության կենտրոնումՎարչական շրջաններում գտնվող արհեստական ջրավազաններում լողալը բացառելու նպատակով ջրավազանների հարակից տարածքներում տեղադրվել են արգելող նշաններ:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բնակչության շրջանում էլ տարվում են բացատրական աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ ահազանգերը՝ հանձնարարվել է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և արհեստական ջրավազանների հարակից տարածքները կահավորել նաև կենդանիների զբոսանքը և ջրավազաններում լողալն արգելող համապատասխան ցուցանակներով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ խստորեն կվերահսկեն կենդանիների տերերի կողմից վերոնշյալ պահանջների կատարումը՝ նրանց իրազեկելով, որ իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության: