Հովսեփ Սիմոնյանը նոր պաշտոն ստացավ
ՔաղաքականությունՇիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանը նոր աշխատանք ունի: Սիմոնյանը նշանակվել է Արփի լճի ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին հայտնում են Armday.am-ի աղբյուրները:
Սույն տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց Շիրակի նախկին մարզպետը, ասելով, թե այս ընթացքում աշխատանքի այլ առաջարկներ է ստացել, որոնք սակայն չի ընդունել, այն պատճառով, որ չի ցանկացել հեռանալ Շիրակի մարզից:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ից Շիրակի մարզպետը Արթուր Խաչատրյանն է: