Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի հիթ դարձած «Մի գնա» երգը հերթական ռեկորդն է սահմանել
LifeՄոտ 2 ամիս է, ինչ համացանցում հիթ է դարձել Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը: Սպիտակցի Հայկոյի և Սուրպեր Սաքոյի երգն դիտումներով առաջ անցավ անգամ Էդ Շերանի «Shape of You» և «Քլին Բանդիտ» խմբի, Շոն Փոլի ու Ան Մարիի «Rockabye» երգերից: Այն բավականին մեծ լսարան հասցրեց ձեռք բերել Թուրքիայում, Ադրբեջանում և հարևան Վրաստանում:
YouTube-ում 10մլն դիտումների շեմի հատելուց հետո թվում էր, թե ամեն ինչ սրանով կեզրափակվի, Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի հեղինակած «Մի գնա» երգը արդեն հատել է 50մլն-ի շեմը:
Այս պահին դիտումների թիվը հասնում է 52մլն-ի, ինչը շատ մեծ ցուցանիշ է անգամ համաշխարհային ճանաչում ունեցած երգիչների համար
Նյութը հրապարակման պատրաստեց mVideo-ն: