Դիմում-նամակ վարչապետին
ՔաղաքականությունԿարեն Քոչարյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դիմում-նամակ վարչապետին և կառավարման նախարարին:: Ստացվեց այնպես, որ վերջին օրերին պտտվել եմ գրեթե ողջ հանրապետությունով մեկ: Կարող եմ ասել, թե, որ քաղաքապետերն ու համայնքապետերն են աշխատում: Ամենալավ վիճակը Դիլիջանում, Գորիսում, Իջևանում և Ծաղկաձորում էր: Ամենասարսափելի վիճակը՝ Գավառում, Վանաձորում, Գյումրիում և Արմավիրում, Ստեփանավանում, Ալավերդիում: Արդարության համար ասեմ, որ Վանաձորում, թեև շատ վատ է, բայց երևում է, որ ինչ-որ գործեր արդեն սկսել են անել: