Ավտովթարից տուժած զինծառայողները ժամանել են Երևան, անցնում են ստուգումներ
ՀասարակությունՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր մանրամասներ է հայտնել Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի վիրավորների մասին:
Նա հայտնել է, որ ավտովթարից տուժած զինծառայողները ժամանել են Երևան։ Այս պահին վիրավորներն անցնում են համապատասխան ստուգումներ:
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով 14 պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներ էին ստացել: