Կարտասվեք, երբ իմանաք, թե ինչ գրեց այդ տղամարդը...
LifeԿույր տղան նստել էր շենքի աստիճաններին՝ գլխարկը դրած ոտքերի առջև: Կողքին մի ցուցանակ կար, որի վրա գրված էր. «Ես կույր եմ, խնդրում եմ օգնեք»: Գլխարկում մի քանի մանրադրամ կար: Հանկարծ մոտեցավ մի մարդ, ով գրպանից հանեց մի քանի մանրադրամներ, գցեց գլխարկի մեջ, հետո վերցրեց ցուցանակը, շուռ տվեց մյուս կողմը և վրան մի քանի բառ գրեց: Շուտով գլխարկը սկսեց ավելի շատ լցվել: Որոշ ժամանակ անց տղամարդը հետ եկավ, որպեսզի տեսնի, թե ինչպես են կույր տղայի գործերը : Տղան ճանաչեց նրան ձայնը և հարցրեց. «Դու ի ՞նչ ես գրել, դու փոխեցիր իմ ցուցանակի վրա գրվածը »: Տղամարդը պատասխանեց, որ ցուցանակի վրա գրել է ճշմարտությունը, այն ինչ որ ինքն էր գրել, սակայն այլ տարբերակով: Ես գրել եմ. «Այսօր գեղեցիկ օր է, սակայն ես այն չեմ տեսնում»: Ի՞նչ եք կարծում. Ցուցանակի վրա գրված առաջին և երկրորդ նախադասությունները նույն բանը չէին հաղորդում: Իհարկե, երկու դեպքում էլ ասվում էր, որ տղան կույր է, սակայն ի տարբերություն առաջինի՝ երկրորդը մարդկանց հաղորդում էր, որ իրենց բախտը բերել է, քանի որ իրենք կույր չեն: Այս պատմության էությունն այն է, որ պետք է շնորհակալ լինենք մեր ունեցածի համար, մտածենք այլ կերպ ու դրական ձևով: Երբ կյանքը մեզ տալիս է հարյուր պատճառ լացելու համար, մենք պետք է կյանքին ցույց տանք հազար պատճառ ժպտալու համար: Նյութը հրապարակման պատարստեց՝ GoodInfo.su (http://goodinfo.su/?p=57269)-ն