Մոսուլում վիրավորված ֆրանսիացի լրագրողը մահացել է
ՄիջազգայինՖրանսիացի լրագրող Վերոնիկ Ռոբերթը, որը վիրավորվել էր Մոսուլում, Փարիզում մահացել է, հաղորդում է Reuters-ը։
Վերոնիկն իր մյուս գործընկերների հետ Մոսուլում պայթել է ականի վրա։ Դրա հետեւանքով իրաքցի լրագրող Բահթիար Հադադը եւ ֆրանսիացի Ստեֆան Վիլենոյը տեղում զոհվել են։ Փարիզ տեղափոխելուց առաջ Վերոնիկին վիրահատել էին Իրաքում։