Ահա , թե ինչպես էին կանայք վարսահարդարում իրենց մազերը 1960-ականներին
Ուշադրության կենտրոնումՏարբեր ժամանակաշրջաններում մարդիկ տարբեր պատկերացումներ ու մոտեցումներ են ունեցել գեղեցկության մասին: Նրանք գեղեցիկ ու խնամված տեսք ունենալու համար դիմել են զանազան միջոցների:
960-ականներին տարածում էր գտել մազերն ուղղելու համար օգտագործել հագուստի արդուկը: Չնայած այս վտանգավոր միջոցից արդեն բազմաթիվ երկրներում հրաժարվել են, սակայն դեռևս որոշ երկրներում այն կիրառվում է՝ անդառնալի վնաս հասցնելով մազերի առողջությանը:
Մազեր արդուկելը նույնիսկ ընկերուհիների համար դարձել էր հետաքրքիր ժամանցի միջոց: Նրանք հավաքվել են իրենց ընկերուհիների տներում և մազերը հարդարելու ընթացքում շփվել և կիսվել վերջին նորություններով:
www.vintag.es կայքը լուսանկարների հավաքածու է ցուցադրել, որտեղ երևում է, թե ինչպես են անցած դարի կանայք սանրվածքներ արել հասարակ արդուկի օգնությամբ:
Անի Գևորգյան