Անոթները մաքրող գերհզոր միջոց
Ուշադրության կենտրոնումԱվստրիացի գիտնականները ուսումնասիրել և պարզել են գետնանուշի ազդեցությունը օրգանիզմի վրա :
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանք օգտակար են սրտանոթային համակարգի համար: Գետնանուշում գոյություն ունեցող նյութերը նպաստում են արյան մեջ խոլեսթերինի նվազեցմանը :
Գետնանուշը բարձր կալորիականությամբ մթերք է: Գիտնականները խորհուրդ են տալիս արյան և տեսողության լավացման, սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար օգտագործել օրական 5-6 գետնանուշ: Աղի գետնանուշից խորհուրդ է տրվում կտրականապես հրաժարվել, քանի որ այն կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը :
Գետնանուշի մեջ պարունակող լյուտեինը և բետա-կարոտինը կարեւոր են օրգանիզմում A եւ E վիտամինների սինթեզման համար: Լյուտեինը պատասխանատու է մաշկի առողջ տեսքի համար և նպաստում է տեսողական գործառույթներին :
Անի Գևորգյան