Առեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ես պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․ Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ. Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում


«Սպասում էի, որ Յուտայի մայրը «կիսուրություն» է անելու». Սերինե Խալոյանը` ճապոնացի ամուսնու ընտանիքի մասին Life.tert.am

Life

Life.tert.am-ը գրում է.

Վարդագույն մազերով ճապոնական անիմե հիշեցնող 22–ամյա հայուհի Սերինե Խալոյանին ժամանակին շատերն են նկատել Երևանի փողոցներում։ Նրա կողքով ոչ ոք անտարբեր չէր անցնում։ Սերինեն անցյալ տարի ամուսնացավ ճապոնացի երիտասարդի հետ։ Որոշ ժամանակ Հայաստանում բնակվելուց հետո նա և Յուտան մեկնեցին Ճապոնիա։ Tert.am Life–ի հետ զրույցում Սերինեն պատմեց Յուտայի հետ կյանքը կապելու, առաջին անգամ տղայի ծնողների հետ հանդիպելու և Ճապոնիայում իր կյանքի մասին։

 –Սերինե, ինչպես ծանոթացար Յուտայի հետ։

 –Մենք հանդիպել ենք ճապոնական ռեստորանում։ Երբ իրեն տեսա, կատակով ասացի` պետք է ամուսնանամ այս տղայի հետ։ Իհարկե, կատակ էի անում, բայց դա իրականություն դարձավ։ Ռեստորանի տիրոջը, որը նույնպես ճապոնացի է, ասել էի` սիրահարվել եմ, բայց հանկարծ չասես իրեն։ Նա որոշեց մեզ ծանոթացնել և այդ օրվանից սկսվեց մեր ծանոթությունը։ 

 –Ինչպե՞ս արձագանքեցին ձեր ծնողները, երբ որոշեցիք ամուսնանալ։

 –Փոքրուց ասել եմ `ամուսնանալու եմ ասիացու հետ։ Ծնողներս գիտեին, որ սիրում եմ Ճապոնիան և իմ բոլոր երազանքներն այդ երկրի հետ են կապված։ Մայրս միշտ ասում է, որ թեթև է տանում, քանի որ գիտի երջանիկ եմ։ Ամուսնուս ծնողներ էլ լավ ընդունեցին ինձ։ Մոտ 50–60 տարի առաջ Հին Ճապոնիայում չէին ընդունում օտար ազգի հետ ամուսնությունները։ Հիմա նման բան չկա։ Ավելին` նրանք ուրախանում են, որ ամուսնանում են օտարազգի մարդու հետ, քանի որ երեխաները շատ սիրուն են լինում և իրենց ազգը սիրունանում է։ Հատկապես, երբ մարդը գիտի ճապոներեն և հետաքրքրված է իրենց մշակույթով, շատ են ուրախանում և գնահատում այդ ամենը։ Ծնողներիս շատ եմ կարոտում։ Միշտ կապի մեջ եմ ու ամեն օր խոսում եմ իրենց հետ։ Ուզում եմ մայրիկիս բերել Ճապոնիա` շրջագայության։ 

 –Ամուսնուդ ծնողներին առաջին անգամ ամուսնությունից հետո՞ ես հանդիպել։

 –Ռեալ կյանքում ամուսնուս ընտանիքի անդամների հետ առաջին անգամ ամուսնությունից հետո եմ հանդիպել։ Մինչև այդ միայն սկայպով ենք շփվել։ Երբ պետք է Ճապոնիա գայինք, շատ էի հուզվում, քանի որ մտածում էի` ամեն ինչ շատ բարդ է լինելու։ Յուտայի պատմելով` իր մայրը շատ խիստ կին է, իրականում այդպես չէ։ Օդանավակայանից իր հայրը մեզ դիմավորեց և բերեց տուն։ Երբ տուն մտանք, բոլորը հայերեն բարևեցին ինձ։ Շատ էի զարմացել։ Առաջին հանդիպումը շատ ջերմ էր։ Յուտան պարզապես ինձ վախեցրել էր։ Դրանից հետո ինձ համար մի փոքր դժվար էր, քանի որ չգիտեի` իրենց օրենքները և հուզվում էի։ Նրանց մոտ ամեն ինչ կարգուկանոնով է։ Արդեն հարմարվել եմ։

–Հեշտությա՞մբ ինտեգրվեցիր օտար մշակույթին։

 –Որքան էլ նախապես տեղեկացված էի ճապոնական մշակույթի մասին, միևնույն է, դժվար է ադապտանալ օտար երկրի կարգերին։ Գիտեմ իրենց տոների մասին։

 –Փորձե՞լ ես ճապոնական ուտեստներ պատրաստել։

 –Այո։ Նախքան Ճապոնիա գալս Հայաստանում պատրաստում էի։ Իհարկե, իմ պատրաստածը  մի փոքր տարբերվում է, բայց ընթացքում հարցեր տալիս եմ ու սովորում։ Այս ընթացքում նրանց համար նաև հայկական կերակուրներ եմ պատրաստել, բայց իրենց դուրն այդքան էլ չի եկել, քանի որ նրանք սիրում են ավելի հասարակ համի ուտեստներ։ Մեր ճաշերի մեջ յուղը շատ է, իսկ իրենք յուղ չեն օգտագործում։ Երբ Յուտայի հայրիկը գա արձակուրդից, որոշել եմ դոլմա պատրաստել։ Հուսով եմ` կհավանեն։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

 

Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱռեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-իցԵս պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ.Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինՔիչ առաջ Փաշինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակելԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարԵրկրաշարժ Ադրբեջանի տարածքում ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավորՍենց կզած ինչքա՞ն պիտի մնանք. եկեղեցի, գերեզման, սաղ բաժանում ա. կռվենք, ախպեր. սևանցիներ «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն
Ամենադիտված