Ֆրանսիայի նախագահն ու նրա կինը Ելիսեյան պալատի համար շուն են փնտրում
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու նրա կինը՝ Բրիջիթը, շուն են փնտրում, որպեսզի վերջինին տեղակայեն Ելիսեյան պալատում, փոխանցում է Paris Match-ը։
Ֆրանսիայի նախագահն ու նրա կինը մեկ շուն ունեն՝ արգենտինական դոգ ցեղատեսակի։ Բայց նրան զույգը Ելիսեյան պալատ չի տարել, քանի որ Ֆիգարո անունով շունն ապրում է Ֆրանսիայի առաջին տիկնոջ դստեր՝ Թիֆանիի տանը։
Նշվում է, որ Ելիսեյան պալատում շուն են պահել նախագահներ Ժիսկար դ'Էսթենը, Ֆրանսուա Միտերանը, Ժակ Շիրակը, Նիկոլյա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը ։