Թրամփը մտադիր չէ աշխատանքից հեռացնել հատուկ դատախազ Մյուլլերին
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ աշխատանքից հեռացնել հատուկ դատախազ Ռոբերթ Մյուլլերին։ Վերջինը հետաքննում է 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը։ Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը։
Նրա խոսքով՝ Թրամփը մտադիր չէ Մյուլլերին աշխատանքից հեռացնել՝ չնայած նման լիազորություններ ունի։