Համացանցում հայտնի «Ռաբիսի թագուհի»` Անուշ Պետրոսյանի տեսահոլովակը նոր ռեկորդ է սահմանել (VIDEO)
TVԴեռ ամիսներ առաջ համացանցում հայտնված Անուշ Պետրոսյանի «Մուրազ» տեսահոլովակը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց: Օգտատերերից ոմանք քննադատում էին երգչուհու կատարումը՝ փնովելով նրան, իսկ ոմանք, հավանելով կատարումը, պաշտպանում էին երգչուհուն:
Հատկանշական էր միայն այն, որ երգչուհու՝ մեծ աղմուկ բարձրացրած տեսահոլովակի դիտումները գնալով շատ արագ աճում էին:
Այսօր տեսահոլովակի դիտումների քանակն արդեն հատել է 5մլն-ի սահմանը, ինչը՝ հավատացեք բավականին մեծ թիվ է: