Արտաշատի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին
Ուշադրության կենտրոնումԱրարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները կկայանան 2017 թ. նոյեմբերի 5-ին։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 23-ին կայացած նիստի ժամանակ:
Նախագածի համաձայն՝ այդ օրը նշանակված է որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման օր՝ ԿԸՀ նախագահի որոշմամբ:
Հիշեցնենք, որ Արտաշատի նախկին ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանն ապրիլի 2-ին «Ծառուկյան» դաշինքից ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Նա համայնքը ղեկավարում էր 2015 թ. հունիսից։ Արտաշատի քաղաքապետի պաշտոնին հավակնում է փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը:
ՀՀԿ-ն իր թեկնածուի անունը դեռ չի հրապարակել