Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը , աշխատում ենք նույն ռեժիմով. Կարեն Կարապետյան
ՔաղաքականությունՌեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նույն ռեժիմով, շաբաթական 6-օրյա ռեժիմով: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունված կառավարության հնգամյա ծրագրին:
Վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017-2022 թթ. համար կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկ՝ ՝ հստակ սահմանելով պատասխանատուներ և կատարման ժամկետներ:
«Ցանկում ներառված միջոցառումների վերաբերյալ եռամսյակային կտրվածքով ներկայացնել տեղեկատվություն կառավարոսւթյան աշախատակազմ», - ասաց Կարեն Կարապետյանն ու հավելեց. «Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նույն ռեժիմով, շաբաթական 6-օրյա ռեժիմով, ադապտացնում ենք մեր ծրագիրը մեր նախկին միջոցառումներին» :