Կոնգոյում բախումների հետեւանքով 13 մարդ է զոհվել
Ուշադրության կենտրոնումԿոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության արեւելքում՝ Հյուսիսային Կիվուում, առնվազն 13 մարդ է զոհվել։ «Սինհուա»-ի հաղորդմամբ՝ բախումներ են տեղի ունեցել զինված խմբավորումների եւ զինծառայողների միջեւ։
Գրոհայինները հարձակվել են Հյուսիսային Կիվու գավառի Բենի քաղաքում ռազմական կառույցի վրա՝ փորձելով ազատ արձակել բանտարկյալներին։ Փոխհրաձգության հետեւանքով Կոնգոյի ԶՈՒ երեք ներկայացուցիչ է զոհվել։ Տաս գրոհային է սպանվել։
Զինծառայողներին հաջողվել է հարձակվողներին դուրս մղել Բենիից, սակայն քաղաքի մատույցներում առանձին փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Զոհերի թիվը կարող է մեծանալ։