Ազգային ժողովն ընդունեց կառավարության 2017-2022 թթ ծրագիրը
ՔաղաքականությունՀայաստանի խորհրդարանն այսօր՝ հունիսի 22-ին, 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ներկայացրած 2017-2022 թվականների ծրագիրը։
Կառավարության ծրագրին կողմ քվեարկեցին ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները. դեմ էին «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները, իսկ «Ելքը» չի մասնակցել քվեարկությանը:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԱԺ ընտրություններից հետո նշանակվել է նոր կառավարություն, որը ներկայացրել է առաջիկա 5 տարիների իր ծրագիրը:
2018 թվականի ապրինին, երբ դադարեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, ըստ Սահմանադրության, պետք է ձեւավորվի նոր կառավարություն: