Սոխի հյութը կնպաստի ձեր մազերի աճին
LifeԵթե տառապում եք մազաթափությունից կամ ցանկանում եք նպաստել մազերի արագ աճին, մենք կարող ենք օգնել ձեզ։
Անհրաժեշտ է՝
2-3 գլուխ սոխից քամել հյութը, ավելացնել 1 թեյի գդալ մեղր։ Ստացված զանգվածով տրորեք մազարմատները, թողեք այդպես 15 րոպե։ Եթե ժամանակ ունեք, կարող եք զանգվածը գլխին քսած պահել մեկ ժամ։ Հոտը տհաճ է, բայց արժե դիմանալ։
Հետո սովորականի պես լվացեք գլուխը։
Պրոցեդուրան կրկնել ամիսը 2 անգամ։