Թռչունների տիրակալը. հնդիկ տղամարդը հիմնել է վտանգված և անհետացող թռչունների ամենամեծ ապաստանը (լուսանկարներ, տեսանյութ)
TVԳինեսի Համաշխարհային ռեկորդների գիրքը վերջերս գրանցել է հնդիկ բժիշկ Շրի Գանապաթի Սաչչիդանադա Սվամիջիին, ում հաջողվել է մեկ տանիքի տակ հավաքել և պահել ամենից շատ քանակության թչռնատեսակներ:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, հնդիկ տղամարդը ոչ թե կոլեկցիոներ է, ով սիրում է իրենց էկզոտիկ թռչուններով շրջապատել` զրկելով նրանց ազատությունից, այլ փրկում է վնասված և անտեսված թռչուններին և ապաստան տալիս իր կենտրոնում:
Նա թռչունների նկատմամբ հատուկ վերաբերմունք է ունեցել վաղուց, սակայն միայն 2011-ին է հասկացել, թե որն է իր կյանքի նպատակը, այն է գումար հավաքել և ապաստան կառուցել վիրավոր թռչունների համար:
Նա թռչունների խնամքի կենտրոն է հիմնել Կարնատակա նահանգի Միսոր քաղաքում, որտեղ այժմ 468 տեսակի ավելի քան 1500 թռչուն է պահում: Այստեղ կան նաև Վենեսուելայից և Ամազոնյան անտառներից բերված թռչնատեսակներ: Կենտրոնում 50 հոգանոց աշխատակազմ է աշխատում` թռչուններին խնամելու համար, որ նրանց տեսնելու համար բազմաթիվ այցելուներ են ժամանում: