90-ականների ամենահամեղ ու սիրված թխվածքաբլիթը.բաղադրատոմս
LifeԲաղադրիչներ
Խմորի համար`
ալյուր - 1,5 բաժակ
կարագ - 70 գր
շաքարավազ - 3 ճ/գդ
ձու - 1 հատ
փխրեցուցիչ - 1/3 թ/գդ
աղ - ըստ ճաշակի
Միջուկի համար`
խտացրած կաթ եփված - 1 տուփ
Պատրաստման եղանակ
Ձուն շաքարավազի հետ հարում ենք, մինչև շաքարավազը լուծվի։ Կարագը հալեցնում ենք, թողնում ենք սառչի և անընդհատ խառնելով, լցնում ենք ձվով և շաքարավազով զանգվածի մեջ։ Ալյուրը փխրեցուցիչի և մեկ պտղունց աղի հետ մաղում ենք և ավելացնում ձվով զանգվածի մեջ։
Խմորը, ընկույզի չափ կտորների ենք բաժանում, և գնդում։ Խմորի գնդիկները դնում ենք ձևամանի մեջ, ձևամանը փակում ենք և դնում կրակի վրա` երկու կողմից թխում ենք։
Պատրաստի թխվածքաբլիթների ավելորդ հատվածները կտրում ենք, փշրում և լցնում խտացրած կաթի մեջ (կարող ենք նաև մանրացված ընկույզ լցնել)։ Ստացված կրեմը լցոնում ենք ընկույզների մեջ և դրանք զույգերով միացնում ենք` ամբողջական ընկույզ ձևավորելով։
Բարի ախորժակ։
Ի դեպ, «Թխվածքաբլիթ ընկույզ» պատրաստելիս, եթե եփած խտացրած կաթ ձեռքի տակ չունեք, ապա կարող եք խտացրած կաթը 2-3 ժամ եփել` խորը կաթսայի մեջ, որպեսզի խտացրած կաթն ամբողջությամբ ջրով ծածկված լինի: