Ահռելի ութոտնուկն օվկիանոսում փաթաթվել է հարավաֆրիկացու սերֆինգի տախտակին (տեսանյութ)
TVԲրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է ահռելի ութոտնուկն օվկիանոսում իր շոշափուկներով փաթաթվել սերֆինգի տախտակին, որի վրա մարդ կա:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հարավային Աֆրիկայի ափերի մոտ:
Երեսունիննամյա Ջեյմս Թեյլորը սերֆինգով էր զբաղվում, երբ հանկարծակի նկատել է ջրային կենդանուն: Սկզբում տղամարդը որոշել է, որ ութոտնուկը վիրավոր է: Բայց երբ նա փորձել է օգնել կենդանուն, այն ավելի ամուր է փաթաթվել տախտակին:
Աղբյուրը նշում է, որ հայտնի չէ, թե ինչով է ավարտվել այս պատմությունը: