ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրում է.
Ձկնային անձրևները հանդիպում են այն տարածքներում, որտեղ ակտիվ են պտտահողմերը(տոռնադոները): Երբ պտտահողմը անցնում է լճերի կամ ծովերի վրայով ջուրը ձկնային զանգվածով բարձրացնում է օդ և տեղափոխում քաղաքների վրա: Երբ այն սկսում է քայքայվել կամ թուլանալ, ջուրը ձկների հետ թափվում է երկրի մակերևույթի վրա: Վերջին անգամ նման երևույթ նկատվել է Հոնդուրասում(պետություն Կենտորանական Ամերիկայում) 2015թ մայիս ամսին :