Վարչապետն այսօր ԱԺ խմբակցություններին ներկայացնելու է կառավարության ծրագիրը. հանդիպումները փակ են
ՔաղաքականությունNEWS.am–ին հայտնի է դարձել, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հունիսի 20–ին, Ազգային ժողովի խմբակցություններին ներկայացնելու է կառավարության ծրագիրը։ Հանդիպումը փակ է լինելու։
Կառավարության ծրագիրը Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 21–ից մեկնարկող արտահերթ նիստում։ Կառավարությունը խոստանում է առաջիկա հինգ տարվա համար ապահովել 5 տոկոս տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով, իսկ աղքատությունը նվազեցնել 12 տոկոսով։