Նոր Հաճնում հաղթել է գործող քաղաքապետը
ՔաղաքականությունՆոր Հաճնի համայնքում հունիսի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը:
ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ ՀՀԿ-ական Գագիկ Մաթեւոսյանը ստացել է 3 հազար 73 քվե: Նոր Հաճնի նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը ստացել է 1319 քվե:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Արմեն Քեշիշյանը քաղաքապետ աշխատելու տարիներին փողոցի բանուկ հատվածում յոթ փամփուշտի կրակոցով գնդակահարել էր ընկերոջը՝ Աշոտ Մխիթարյանին, որը ցանկացել էր շինություն կառուցել մի վայրում, որի վրա աչք էր ունեցել Քեշիշյանը: Նա պատիժը կրել էր 3 տարի ընդամենը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել Հանրապետության մի շարք համայնքներում: