Ադրբեջանը չի հետևում jus in bello-ի կանոններին
BlogՄանուկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ադրբեջանը չի հետևում jus in bello-ի կանոններին: Ադրբեջանը ոտնահարել է Ժնևյան կոնվենցիաների, ՄԱԿ-ի Կանոնադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի և այլ նորմեր: Ադրբեջանը հանդիսանում է վերը թվարկված բոլոր միջազգային փաստաթղթերի մասնակից պետություն, սակայն չի կատարում ոչ մի պահանջ։ Պատճառ կարող է հանդիսանալ ներկայիս աշխարհքաղաքական ձևավորումները, պատերազմին ձգտող երկիրը անընդհատ փորձում է ստեղծել լարվածություն երկրի ներքաղաքական իրավիճակը կայունացնելու նպատակով։
ԼՂՀ ինքնիշխան և ժողովրդավար պետություն է և լիիրավ անդամ բանակցային գործընթացին մասնակցելու։ Ադրբեջանի իշխանությունը անընդհատ կրակ բացելով խաղաղ բնակչության վրա , ևս մեկ անգամ ապացուցում է , որ չի հետևում ոչ մի միջազգային հեղինակավոր կառույցների հորդորներին։ Ժամանակին ՀՀ անդամակցեց միջազգային կառույցներին նպատակ հետապնդելով ապահովել երկրի բնակչության անվտանգությունը , սակայն 21-րդ դարի մարտահրավերները, որոնք չափից դուրս շատ են դուրս մղեցին միջազգային կառույցների հեղինակավոր իրավունքները և առաջ քաշեցին դրանց անընդունակ լինելու գաղափարը։ Ուստի ներկա ժամանակաշրջանում , երբ Ադրբեջանի իշխանությունը անընդհատ զբաղված է կրակի վրա բենզին լցնելու աշխատանքով , ՀՀ պետք է պատրաստակամ և արժանի հակահարված տա Ադրբեջանի իշխանությունը։ Մեր կամընտրական պայքարը հանուն ազատության է , այլ ոչ թե հանուն կեղծիքի։ Արցախում ապրող ցանակացած հայ իրավունք ունի ազատ ապրելու ։