Ավտովթար Չկալովկա գյուղում. կան վիրավորներ
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 06:29-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Գավառ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» մակնիշի 34 QM 444 (վարորդ՝ Ս. Ե.) եւ «ՎԱԶ 21099» մակնիշի 31 OL 946 (վարորդ՝ Է. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 58-ամյա Կ. Մ.-ն եւ 45-ամյա Ա. Խ.-ն ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ: Վերջիններս ստանալով առաջին բուժօգնությունը հրաժարվել են հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: