Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավոր Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին


ՍԴ-ն հիմնավոր է համարել գլխավոր դատախազի ներկայացրած փաստարկները

Քաղաքականություն

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորման համաձայն՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն կարող է հարուցվել դատարան դատախազի կամ քննիչի կողմից: Նույն հոդվածի 5-րդ մասը նախատեսում է միջնորդության քննարկման արդյունքում կայացված որոշումը դատարանի կողմից միջնորդություն հարուցած անձին հանձնելու պարտականություն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 287-րդ հոդվածի 1-ին մասը քրեական հետապնդման մարմիններից միայն դատախազին է իրավունք վերապահում վերաքննիչ բողոք բերելու միջնորդության քննարկման արդյունքում դատարանի կայացրած որոշման դեմ:

Այն դեպքում, երբ միջնորդությունը դատարան է ներկայացրել քննիչը, կայացված որոշման մասին դատախազին իրազեկելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հատուկ կարգավորում չի նախատեսում, որի արդյունքում, իրավակիրառ պրակտիկայում իրավիճակին տրված մեկնաբանության պայմաններում, դատախազը՝ որպես քրեական հետապնդման մարմին, զրկված է լինում միջնորդության քննարկման արդյունքում կայացված որոշումը բողոքարկելու իր բացառիկ լիազորությունն իրացնելու իրավական հնարավորությունից:

Բացի այդ, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունների քննարկման կարգը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասը դատախազին իրավունք է վերապահում հետ վերցնելու ներկայացված միջնորդությունը, մինչդեռ նույն օրենսգիրքը չի նախատեսում միջնորդությունը դատարան ներկայացնելու մասին քննիչի կողմից դատախազին իրազեկելու պարտականություն:

Օրենսդրական բացը լրացնելու՝ դատախազի լիազորության իրականացման իրավական անհնարինության վերացման նպատակով ՀՀ վճռաբեկ դատարան բերվել է համապատասխան բողոք, որը վարույթ չի ընդունվել:

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի կողմից 2017 թվականի մարտի 7-ին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումով վիճարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության սահմանադրականությունը, այն հիմնավորմամբ, որ դրանք չեն ապահովում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություններով դատարանի որոշումների անմիջական ուղարկումը բողոքարկման սուբյեկտ դատախազին:

Նշված որոշումների՝ դատախազի կողմից քննիչից ստանալը կախվածության մեջ է դնում դատախազի՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատական բողոքարկման իրավունքի իրացումը քննիչի հայեցողությունից, եւ բողոքարկման նման մեխանիզմը լիրաժեքորեն չի կարող ապահովել դատախազի կողմից ՀՀ Սահմանադրությամբ սահմանված դատական ակտերի բողոքարկման լիազորության իրականացումը:

ՀՀ Սահմանադրական դատարանը՝ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի քննության արդյունքում 2017 թվականի հունիսի 13-ի ՍԴՈ-1373 որոշմամբ արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում ընթացակարգային նորմերին չպետք է ցուցաբերվի ձեւական մոտեցում, ինչի միջոցով հնարավոր կլինի տվյալ իրավահարաբերություններում ապահովել անձի շահերի դատական պաշտպանությունը եւ կանխել իրավական անվտանգության հնարավոր սպառնալիքները:

ՀՀ Սահմանադրական դատարանը նշված որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ մինչեւ օրենսդրական համարժեք փոփոխությունները, վեճի առարկա խնդրին լուծում կարող է տրվել նաեւ առկա իրավակարգավորումների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման եւ դրան համարժեք իրավակիրառական պրակտիկա ձեւավորելու շրջանակներում: ՀՀ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների իրացմանն ուղղված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների արդյունավետ իրացման եւ իրավունքի գերակայության երաշխավորման շահերը պահանջում են, որ՝

• քննիչը դատարան ներկայացնելուց առաջ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության մասին պետք է իրազեկի հսկող դատախազին,

• կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման մասին պետք է պատշաճ ձեւով իրազեկվի նաեւ դատախազը:

Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարԵրկրաշարժ Ադրբեջանի տարածքում ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավորՍենց կզած ինչքա՞ն պիտի մնանք. եկեղեցի, գերեզման, սաղ բաժանում ա. կռվենք, ախպեր. սևանցիներ «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Փակվել է Նոյեմբերյան-Երևան միջպետական ավտոճանապարհը․ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնումԲախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասինԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ջուր չի լինի որոշ հասցեներում Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճումՏա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Տարադրամի փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված