Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Կամո Արեյանը
ՔաղաքականությունԵրևան քաղաքի ավագանու հունիսի 16-ին գումարված արտահերթ նիuտում ավագանու որոշմամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել ՀՀԿ ավագանու անդամ Կամո Արեյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտահերթ նիստին մասնակցել է ավագանու 62 անդամ:
Որոշմանը դեմ են եղել «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները: Նրանց խոսքով` Կամո Արեյանի կառավարման ժամանակ Երևանում պակասել են կանաչ տարածքները: Տարոն Մարգարյանը կոչ է արել «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին կամակերպչական հարցերով ավելի ակտիվ լինել:
Ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը քննարկել և ուսումնասիրել է քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու հարցը և դրական եզրակացություն է տվել՝ Կամո Արեյանին նշանակելու Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` Քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:
Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ: